News.am — Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ՝ Սոֆիի Գրեգուարի հանձնած կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական է եղել, հայտնել է վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Քամերոն Ահմադը։ Այս մասին հաղորդել է «The New York Times»-ը։

Ջասթին Թրյուդոն և նրա կինը ՝ Կանադայի ազգային զինվորական հուշահամալիրում
Կանադայի վարչապետն ավելի վաղ որոշել էր անցնել ինքնամեկուսացման ռեժիմի եւ աշխատել տանից այն բանից հետո, երբ Բրիտանիայից վերադարձած կինը զգացել էր վիրուսային հիվանդության ախտանշաններ:
Իր՝ Թրյուդոյի մոտ ախտանշաններ չկան: Նրա կնոջ հիվանդությունը թեթեւ ընթացք ունի:

