Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպական միությունը մտադիր չէ չեղարկել Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, նույնիսկ եթե ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունները լիովին դադարեն։ Նա պարզաբանել է, որ ԵՄ սահմանափակումները պայմանավորված են երկու հիմնական խնդիրներով՝ մարդու իրավունքների խախտումներով և զանգվածային ոչնչացման զենքին առնչվող հարցերով։ Ֆոն դեր Լայենը շեշտել է, որ պատժամիջոցները մեղմացնելու կամ վերացնելու համար Թեհրանից ակնկալվում է «էական վարքագծային փոփոխություններ» ցուցաբերել երկու վերոհիշյալ ոլորտներում։ Բացի այդ, նա հավելել է, որ Եվրոպական միությունը պատժամիջոցները դիտարկում է որպես քաղաքական ազդեցության գործիք՝ ուղղված պետությունների քաղաքականության փոփոխությանը։

