Factor — UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը Երևանում կայացած Hype մրցաշարի շրջանակում հաղթեց հնդիկ ֆիթնես-բլոգեր Անկիտ Բայանպուրային։ Մենամարտն անցկացվեց գրեփլինգի կանոններով, ինչը նշանակում է, որ մարզիկներն իրավունք չունեին հարվածներ հասցնել միմյանց, իսկ հաղթանակ արձանագրել հնարավոր էր միայն մրցակցի հանձնվելու դեպքում։
Ծառուկյանը մենամարտի ընթացքում կիրառեց հմուտ կոտրող հնարք, որին ի պատասխան՝ հնդիկ բլոգերը ստիպված եղավ հանձնվել։ Հաղթանակի հասնելու համար հայ մարտիկին պահանջվեց ընդամենը 2 րոպե 30 վայրկյան։ Հարկ է հիշեցնել, որ սա Ծառուկյանի առաջին նմանատիպ փորձը չէր Երևանում։ Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին նա գրեփլինգի մենամարտ էր անցկացրել UFC-ի մարտիկ Շառա Բուլետի՝ Շարաբուտդին Մագոմեդովի հետ, որն ավարտվել էր ոչ-ոքի արդյունքով։

