Հասարակություն

Չեխովի դպրոցում տնօրենը աշակերտների ծնողներին պարտադրել է զուգարանի թուղթ տանել դպրոց

Հայկական Ժամանակ — Երևանի Անտոն Պավլովիչ Չեխովի անվան դպրոցում 6/6 դասարանը մինչեւ տարեվերջ պետք է հոգա իրենց հարկի զուգարանի թղթի ու անձեռոցիկի պահանջը։

Այս մասին քիչ առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառել է օգտատերերից մեկը: Նա հայտնում է, որ տնօրենն այս դասարանի ծնողներին պարտադրել է շաբաթը երկու անգամ անձեռոցիկ ու զուգարանի թուղթ բերել։

Լուրը ծնողներին հասել է դասղեկի ու ծնողկոմիտեի միջոցով։ Գրառմանն անմիջապես արձագանքել է Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը եւ հայտնել, որ գրառման հիման վրա քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությանը հանձնարարվել է ուսումնասիրություն իրականացնել:

Երևանի ավագանու այսօրվա նիստի հարց ու պատասխանի ընթացքում խնդրին անդրադարձավ նաև ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:

Գյումրիում ոստիկանը չի հավատացել, որ վարորդն իրեն վատ է զգում, ավելի ուշ նա մահացել է որդու ձեռքերի մեջ

enzuza

Բժիշկներն ամբողջ աշխարհում փորձում են դադարեցնել կորոնավիրուսի համաճարակը: Տեսեք, թե ինչպես են նրանք աշխատում

enzuza

Մեղադրանք է առաջադրվել 8 ուսանողի․ ՎՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

enzuza