ՀայաստանՀասարակությունՌուսաստան

ՀՀ 24,000 քաղաքացի 2019-ին ՌԴ անձնագիր է ստացել

Panarmenian.net-ը հայտնում է, որ 2019-ին Հայաստանի 24,000 քաղաքացի Ռուսաստանի անձնագիր է ստացել, այս մասին տեղեկացրել են ՌԴ ՆԳՆ-ից: 2018-ին ՌԴ քաղաքացիություն էր ստացել ՀՀ 27,100 քաղաքացի, 2017-ին՝ 25,144:

2019-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել Վրաստանի 2500 քաղաքացի, Ադրբեջանի՝ 13.5 հզր:

Ընդհանուր առմամբ, 2019-ին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մոտ 498,000 մարդ՝ աճը կազմել է 80%: Նրանց ճնշող մեծամասնությունը ուկրաինացիներ են: Թեև Ուկրաինան չունի ՌԴ հետ երկքաղաքացիության մասին օրենք՝ ՌԴ-ն ուկրաինացիներին ռուսական անձնագրեր է տրամադրում՝ չպահանջելով հրաժարվել ուկրաինականից:

2019-ին ՌԴ քաղաքացիություն ստացածների քանակով ուկրաինացիներին հաջորդում են ղազախստանցիները՝ 50.5 հազար մարդ, Տաջիկստանի քաղաքացիները՝ 45,000, երրորդ տեղում ՀՀ քաղաքացիներն են:

Աճը պայմանավորված է միգրացիոն օրենսդրության փոփոխություններով, որոնք պարզեցնում են ՌԴ քաղաքացիության տրամադրումը: 2014-ից ՌԴ-ում ռուսալեզու հայրենակիցների համար քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգ է սահմանվել:

Հրաժարվելով այլ երկրի քաղաքացիությունից՝ Ռուսաստանում բնակվող օտարերկրացիները կարող են ՌԴ քաղաքացիություն ստանալ պարզեցված կարգով՝ առանց պահպանելու երկրում 5 տարի մշտական բնակության պահանջը բնակվելու իրավունքի և անհրաժեշտ մակարդակով ռուսաց լեզվին տիրապետելու հիման վրա:

­

Դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել տունն ու հայրենիքը, դժվար չէ՞ այդքան լկտի ու արնախում լինել․ Կարին Տոնոյանը՝ Աննա Հակոբյանին

enzuza

«Ով Նիկոլի արածները արդարացնում է՝ այլասերված տրանսգենդեր է»․ Մարինա Խաչատրյան

enzuza

Տավուշի մարզում ազգությամբ ուզբեկ է վարակվել կորոնավիրուսով․ Տավուշի մարզպետ

enzuza