Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվում կայանալիք Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միության 20-րդ համաժողովին։
Համաժողովի ընթացքում Քուրթուլմուշը ելույթ կունենա, որում կանդրադառնա Իսրայելին և Պաղեստինին առնչվող հարցերին։ Բացի այդ, նա կխոսի իսլամական երկրների միջև քաղաքական, տնտեսական և խորհրդարանական համագործակցության ամրապնդման անհրաժեշտության մասին։
Այցի շրջանակում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ՝ մասնակից երկրների գործընկերների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

