Հայաստանը կարող է զրկվել ՀԱՊԿ աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից, եթե չմարի իր անդամավճարների պարտքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան պարզաբանել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է հետևյալ միջոցները պարտավորությունները չկատարելու դեպքում։ Երկու տարվա ընթացքում բյուջեի հանդեպ պարտք ունենալու դեպքում կասեցվում է տվյալ պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը։
Բացի այդ, այդ պետությունը զրկվում է աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։

