2.1 մագնիտուդով երկրաշարժ՝ Ապարանից հարավ-արևմուտք. զգացվել է Արագածոտնի մարզում

1 Min Read

Հուլիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 11:42-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 2.1 մագնիտուդով երկրաշարժ։

Երկրաշարժի օջախը գտնվել է Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք՝ 10 կմ խորության վրա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ։

Երկրաշարժը զգացվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, ինչպես նաև Ագարակ, Բյուրական, Կարբի, Ափնագյուղ և Արագած գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։

Share This Article