Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով. սպասվում է նաև քամու ուժգնացում

1 Min Read

Հուլիսի 9-ի ցերեկը և հուլիսի 10-14-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին կնկատվի քամու ուժգնացում՝ մինչև 13-15 մ/վ արագությամբ։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումներով՝ Հայաստանի տարածքում հուլիսի 9-ի ցերեկը և 10-14-ին, կեսօրից հետո, հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 9-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումը կարող է հասնել 18-23 մ/վ-ի։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային հատվածներում հուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 13-16 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը և 10-11-ին կբարձրանա 6-8 աստիճանով։ Միայն Լոռի-Տավուշում հուլիսի 12-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով։

Share This Article