Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել Կենդանաբանական այգու աշխատողին. նրան տեղափոխել են հիվանդանոց

1 Min Read

Երեկ՝ հուլիսի 8-ին, Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կոկորդիլոսներին Երևանի Կենդանաբանական այգի տեղափոխելու ժամանակ միջադեպ է գրանցվել։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ գիշատիչներից մեկը կծել է աշխատակցին, որի հետևանքով նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Թեև ՆԳՆ-ն ավելի վաղ հերքել էր միջադեպի մասին տեղեկությունը, Երևանի քաղաքապետարանից հաստատել են այն՝ պարզաբանելով, որ կոկորդիլոսը պոչով հարվածել է աշխատակցի հոնքին, և թեև նշվում է, որ վնասվածքը չնչին է եղել ու տեղում վիրակապվել է, այնուամենայնիվ, աշխատակցի հոսպիտալացումը փաստված է։

Share This Article