ՀայաստանՀասարակությունՄշակույթ և արվեստՔաղաքական

Նիկոլա Ազնավուրը ՀՀ կառավարությանն է դիմել «Զվարթնոցն» ի պատիվ Շառլ Ազնավուրի անվանակոչելու առաջարկությամբ

Shantnews.am — Հանրային խորհրդից տեղեկացնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու առաջարկությամբ ՀՀ կառավարությանն է դիմել «Ազնավուր» հիմնադրամը և հայազգի մեծանուն գործչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։

«Հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։ Այդ խնդրի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ կառավարությունը դիմել է նաև ՀՀ Հանրային խորհրդին։

Ի նկատի ունենալով արտակարգ դրության պայմաններում ՀԽ-ի ու նրա համապատասխան հանձնաժողովների կողմից նիստերի հրավիրման դժվարություններն ու անհնարինությունը, հարկադրված կլինենք այս և մյուս խնդիրների քննարկումն ու եզրակացությունների հաստատումը կատարել էլեկտրոնային կամ հեռավար եղանակներով։

Հանրային խորհրդի բոլոր անդամներին ուղարկվել է ՀՀ կառավարությունից ստացված փաթեթը, սակայն ոչ պակաս կարևոր է նաև հանրության տեսակետը գոնե սոցիալական ցանցերի օգնությամբ, ինչի նպատակով էլ տեղադրվում է առաջարկությունը ՀԽ ֆեյսբուքյան էջում։

Ուրախ կլինենք ձեր դիտարկումներն ու կարծիքներն ստանալ այս հարցի կապակցությամբ»։

Արտակարգ իրավիճակ՝ «Դալմա Գարդեն Մոլում» (ուղիղ միացում)

enzuza

Երևանի շենքերից մեկում վերելակն ընկել է. կա տուժած

enzuza

Տաթևիկ Ռևազյանն այսօր մատուցող կաշխատի կենտրոնի սրճարաններից մեկում

enzuza