Սիսակյան փողոցում վերելակը պոկվել է 8-րդ հարկից. կան տուժածներ

1 Min Read

Lurer.com — Երևանում՝ Սիսակյան փողոցի 22 շենքի առաջին մուտքում, հուլիսի 31-ին սարսափելի դեպք է գրանցվել, որի հետևանքով չորս մարդ հոսպիտալացվել է։ Ժամը 19:00-ի սահմաններում, երբ քաղաքացիները փորձել են օգտվել վերելակից, այն հանկարծակի պոկվել է 8-րդ հարկից և ընկել հորանը։

Ոստիկանները ժամանել են դեպքի վայր՝ պարզելու պատահարի հանգամանքները, իսկ շտապօգնության խմբերը տուժածներին անհապաղ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Տուժածների թվում են 39-ամյա ՌԴ քաղաքացի Սերգեյ Գ.-ն, ինչպես նաև երևանաբնակ 60-ամյա Նարինե Ա.-ն, 50-ամյա Մերի Հ.-ն և 43-ամյա Սաթենիկ Հ.-ն։

Իրավապահները դեպքի վայրում իրականացրել են անհրաժեշտ գործողություններ՝ փաստերն արձանագրելու համար։ Այս պահին փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե, որտեղ արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ՝ վերելակի անսարքության կամ շահագործման խախտման հանգամանքները բացահայտելու նպատակով։

Share This Article