Պատրիարք Կիրիլը միջուկային զենքի ստեղծումը Սարովում համարել է «աստվածային մտահղացում»

1 Min Read

News.am — Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ Սարովում խորհրդային միջուկային զենքի ստեղծումը եղել է «աստվածային մտահղացման» մաս։ Սարովը, որը հայտնի է նաև որպես նախկին փակ քաղաք Արզամաս-16, պատմականորեն սերտորեն կապված է Սերաֆիմ Սարովսկու վանքի հետ։

Սուրբ Տրոիցկյան Սերաֆիմ-Դիվեևոյի վանքում պատարագից հետո ելույթ ունենալով՝ եկեղեցու առաջնորդը նշել է, որ Սարովի գիտնականների ու աշխատավորների անձնուրաց աշխատանքը թույլ է տվել ստեղծել այնպիսի զենք, որը ժամանակին կանգնեցրել է Հայրենիքը կործանելու և ժողովրդին ստրկացնելու թշնամու մտադրությունները։ Պատրիարքի համոզմամբ՝ այն փաստը, որ միջուկային հզորության կենտրոնացումը տեղի է ունեցել հենց այն վայրում, որտեղ աղոթում էր սուրբ Սերաֆիմը, բնավ պատահականություն չէ։ Նա նաև հավելել է, որ բազմաթիվ ֆիզիկոսներ ևս նմանություն են տեսնում գիտական գործունեության և վանքի հոգևոր միջավայրի միջև։

Սարովը խորհրդային միջուկային ծրագրի առանցքային կենտրոններից էր։ Հենց այնտեղ գտնվող գաղտնի կոնստրուկտորական բյուրոյում են քսաներորդ դարի կեսերին իրականացվել հայրենական առաջին միջուկային մշակումները, որոնք արմատապես փոխեցին աշխարհաքաղաքական իրավիճակը։

Share This Article