Միացյալ Նահանգների զինված ուժերը խոցել են Իրանին պատկանող երկու անօդաչու թռչող սարք՝ կանխելով դրանց հարձակումը Հորմուզի նեղուցով շարժվող առևտրային նավերի վրա։ Այս տեղեկությունը, հղում անելով անանուն աղբյուրի, հունիսի 11-ին X սոցիալական ցանցում հրապարակել է Fox News հեռուստաալիքի լրագրող Ջենիֆեր Գրիֆինը։ Ըստ նրա հրապարակման՝ Իրանը, ենթադրաբար, փորձել է հարձակվել նեղուցով անցնող առևտրային նավերի վրա, ինչին ի պատասխան՝ ամերիկյան ուժերը ոչնչացրել են իրանական երկու կամիկաձե դրոն։ Լրագրողը նաև նշել է, որ միջադեպից հետո նեղուցում նավերի երթևեկությունը չի դադարել և շարունակվում է բնականոն հունով։

