Քիչ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ Իրանի վերաբերյալ հայտարարությամբ։

ԱՄՆ-ն անհապաղ նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ։
Գեներալ Սուլեյմանի ձեռքերը արյան մեջ էին, նա շատ գործողություններ էր նախապատրաստում Միացյալ Նահանգների դեմ: Վաղուց անհրաժեշտ էր չեզոքացնել։
Քանի դեռ ես Միացյալ Նահանգների նախագահ եմ՝ Իրանին երբեք թույլ չի տրվի ունենալ միջուկային զենք։
Մեր ռազմաբազաները գրեթե չեն վնասվել, ԱՄՆ-ի բանակը պատրաստ է ամեն ինչի։
Մենք ոչ մի զոհ չունենք: Բոլոր մեր զինվորներն ապահով են։
Հետևեք մեզ նաև մեր Telegram ալիքում:

