Կանաչ դաշտ և երկինք պատկերող լուսանկարը շատերի կողմից ճանաչելի է որպես Windows XP-ի աշխատանքային սեղանի հիմնական պատկեր (desktop background)։ Հայտնի նկարի հեղինակը National Geographic ամսագրի նախկին լուսանկարիչ Չաք Օ’Ռիարն է, նա աշխատել է National Geographic-ում մոտ 25 տարի։
Այս տեսարանը գտնվում է Սան Ֆրանցիսկոյի հյուսիսում գտվող Նապա հովտում, և 1996 թվականին այդ վայրով անցնելիս լուսանկարչին գերել է այդ վայրի գեղեցկությունը և նա որոշել է լուսանկարել այդ տեսարանը: Տարիներ անց այդ նույն լուսանկարը հայտնվել է միլիարդավոր մարդկանց տանը՝ համակարգիչների էկրանների վրա:

1996 թ․ Նապա, ԱՄՆ

Նապան՝ 2006 թվականին

Նապան՝ 2015 թվականին

Նապան՝ 2016 թվականին

Նապան՝ 2017 թվականին
2019-ին հայտնի վայրը այս տեսքն ունի։
Microsoft ընկերությունը 2014-ի ապրիլի 8-ից դադարել է սպասարկել Windows XP օպերացիոն համակարգը։






